National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.07.2023
Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
1 / 4

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են կարեւորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ եւ մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետեւանքների մասին»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am